12:40 , 26 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է «Բարսելոնա»-ում ելույթներից իր ակնկալիքների մասին:
«Մանկուց նպատակ ունեմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ: Այժմ մոտ եմ երազանքս իրականացնելուն, քանի որ «Բարսելոնա» եմ տեղափոխվել` աշխարհի լավագույն ակումբը, որտեղ կարող եմ շարունակել առաջընթաց գրանցել:
Հուսով եմ, որ կատալոնական ակումբի կազմում բազմաթիվ տիտղոսներ կնվաճեմ: Ցանկանում եմ Իսպանիայի չեմպիոն դառնալ և նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը: Հաշվի առնելով «Բարսելոնա»-ի մակարդակը կարծում եմ, որ այստեղ անհնարին ոչինչ չկա»,- Marca-ն մեջբերում է Ռակիտիչի խոսքերը: