Շատ տխուր է, երբ պետական պաշտոնյային կամ քաղաքական գործչին աղուհացով են դիմավորում կամ ոտքերի տակ մատաղ են անում: Դա քաղաքավարության ակտ չի դիմավորողների կողմից, այլ միջնադարյան ոճի քծնանքի, իսկ հաշվի առնելով, որ շատ անգամ դիմավորվողն է իրական կազմակերպիչը էդ դիմավորման, նաև ինքնախաբեության: