11:09 , 29 օգոստոս, 2012
Ասում են` տեսնել Փարիզը ու մեռնել: Չի կարելի մեռնել Պերսեպոլիս չտեսած: Ես չէի պատկերացնում, որ նման հրաշքը պահպանվել է աշխարհի երեսին: Զրադաշտության ու արիական քաղաքակրթության այս վեհաշունչ ու փառահեղ կենտրոնը նաեւ մեր` հայերիս հոգեւոր հայրենիքն է, առաւելեւս որ հենց այստեղ, փարձրաքանդակներից մեկում պատկերված են հայերը` Կյուրոսի մոտ մեր ընդհանուր աստվածներին տրվող տուրքը բերելիս: Ալեքսանդր Մակեդոնացին, հասնելով Պերսեպոլիս, ծնկի էր եկել այս վեհության առջեւ ու ընդունել Արեւելքի եւ Արեւմուտքի աստվածների միասնությունը: Ով եմ ես, որ այստեղ ծնկի չգամ... Ցուլին հոշոտող արյուծը զրադաշտական դիցաբանության մեջ նշանակում է Արեւի, լույսի /արյուծ/ եւ Լուսնի, խավարի /ցուլ/ հավերժ պայքարը: Հիմա հասկանալի է մեր արքաների ու իշխանների զինանշանների իմաստը: