Ճապոնիան պատրաստ է դեղամիջոց տրամադրել էբոլա տենդի դեմ


18:30 , 25 օգոստոս, 2014

1in.am-ը գրում է.

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են դեղամիջոց տրամադրել Էբոլա տենդի դեմ, թեև այն դեռ պաշտոնապես հաստատված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

453480600

Ճապոնիայի նախարարների կաբինետի նախագահ Յոսիխիդե Սուգայի խոսքով՝ Ճապոնիան պատրաստ է տրամադրել Favipiravir անվանումով դեղամիջոցը, եթե հարցումներ ստանա:

Ավելի վաղ ԱՀԿ-ում հայտարարել էին, թե թույլ կտան օգտագործել կազմակերպություններում չգրանցված դեղամիջոցներ որոշակի դեպքերում՝ ընդդեմ էբոլայի: