10 հումորային դրվագ Իոսիֆ Ստալինի կյանքից


17:20 , 25 օգոստոս, 2014

Юмор товарища Сталина 1. Երբ Դաշնակիցները որոշում էին, թե ինչպիսին է լինելու Նացիստական Գերմանիայի ճակատագիրը, Ստալինն առաջարկեց այն բաժանել դաշնակիցների միջև: Չերչիլն իր հերթին առաջարկեց խորտակել այն, ինչին ի պատասխան Ստալինն ասում է. «Այ հենց ձեր մասնաբաժինն էլ կարող եք խորտակել»:

2. Մի անգամ Կարմիր Բանակի գլխավոր շտաբի պետ Վասիլեվսկին Ստալինին է ցույց տալիս բանակի գեներալ Չերնյախովսկու վրա գրված կեղծ մատնությունների մի ամբողջ թղթապանակ: Մասնավորապես մատնիչները հաղորդում էին, որ գեներալը բազմաթիվ սիրուհիներ ունի:

- Ի՞նչ պետք է անենք, - հարցրեց Վասիլևսկին:

- Դե ի՞նչ պետք է անենք: Պետք է նախանձենք:

3. Ակադեմիկոս Բոգոմոլեցը առաջ քաշեց երկարակյացության մասին իր տեսությունը և Ստալինը նրան իր հետազոտությունների համար հատկացրեց մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ: երբ ակադեմիկոսը մահացավ 1946 թվականին՝ 65 տարեկան հասակում, Ստալինն ասաց. «Բոլորին մատների շուրջ ֆռացրեց»:

4. Ուկրաինայի Գյուղատնտեսության ժողկոմ կանչում են Պոլիտբյուրո ու նա հարցնում է.
- Ինչպե՞ս ես պետք է զեկուցեմ՝ հակի՞րճ, թե՞ մանրամասն:

- Ինչպես կամենաք. կարող եք հակիրճ, կարող եք մանրամասն, բայց դուք ունեք 3 րոպե, - պատասխանում է Ազգերի հայրը:

- Հայտնի արտիստ Աբրիկոսովը Կրեմլում կազմակերպված ընդունելության ժամանակ բարձրաձայն բացականչում է «Ձեր առողջության համար, ընկեր Ստալին» ու միանգամից խմում է մեկ բաժակ օղի, ինչին ի պատասխան, Ստալինը ցածրաձայն ակնարկում է «Քո առողջության մասին մտածեիր»:

6. Մի անգամ արտասահմանյան լրագրողները հարցրեցին Ստալինին:

- Ինչո՞ւ է Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատ սարը, չէ՞ որ այն գտնվում է ՀԽՍՀ տարածքից դուրս:

Ստալինը պատասխանում է.

- Թուրքիայի դրաշին էլ կիսալուսին է պատկերված, բայց լուսինը չի գտնվում Թուրքիայի տարածքում:

Юмор товарища Сталина

7. Ծովակալ Իսակովը 1938 թվականից հանդիսանում էր Ռազմածովային Ուժերի ժողկոմի տեղակալը: Մի անգամ 1946 թվականին նրան է զանգահարում Ստալինը և ասում է, որ կա առաջարկ նշանակելու Իսակովին Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իսակովը պատասխանում է.

- Պարոն Ստալին, պետք է զեկուցեմ ձեզ, որ ես լուրջ թերություն ունեմ նման պաշտոն զբաղեցնելու համար՝ իմ ոտքն ամպուտացված է:

- Դա միա՞կ թերությունն է, որի մասին անհրաժեշտ եք համարում զեկուցել:

- Ճիշտ այդպես:

- Առաջ մենք ունեինք գլխավոր շտաբի պետ՝ առանց գլխի, բայց ոչինչ, աշխատում էր, իսկ դուք ընդամենը ոտք չունեք, ուստի սարսափելի ոչինչ չկա:

8. Որոշ աղբյուրներում նշվում է, որ տեղ է գտել այսպիսի մի դրվագ Ստալինի կյանքում. մի գեներալ-գնդապետ զեկուցելիս է լինում Ստալինին իրադրության մասին: գերագույն գլխավոր հրամանատարը շատ գոհունակ տեսք ուներ ու անընդհատ գլխով էր անում: Ավարտելով, զորահրամանատարը ժպտաց և Ստալինը հարցրեց. «Դուք ինչ որ բա՞ն եք ուզում ասել»:

- Ճիշտ այդպես, ես անձնական մի հարց ունեմԼ Գերմանիայում ես ինձ հետաքրքրով ինչ որ իրեր եմ վերցրել, որոնք թույլ չեն տվել անցկացնել սահմանով: Եթե հնարավոր է, խնդրում եմ վերադարձնել դրանք:

- Դա կարելի է անել, դիմում գրեք և ես այն կմակագրեմ:

Գեներալը գրպանից հանում է նախորոք գրված դիմումը և Ստալինը մակագրում է այն, ինչից հետո գեներալը սկսում է ջերմագին երախտապարտություն հայտնել: 

- Շնորհակալություն հայտնել պետք չէ, - ասում է Ստալինը:

Նայելով մակագրությանը, գեներալ-գնդապետը կարդում է. «Վերադարձնել գնդապետին իր փասափուսան: Ստալին»:

- Բայց այստեղ սխալ կա ընկեր Ստալին, ես գնդապետ չեմ, ես գեներալ-գնդապետ եմ:

- Ոչ մի սպալ էլ չկա, ընկեր գնդապետ, - պատասխանում է Ստալինը:

Юмор товарища Сталина

9. Մի անգամ քննարվելիս է լինում Ածխային արդյունաբերության նախարարի հարցը: Առաջարկվում է ածխահանքերից մեկի տնօրեն Զասյադկոյի պաշտոնը, բայց ինչ որ մեկը ակնարկում է.

- Նորմալ թեկնածություն է, բայց նա չարաշահում է ոգելից խմիչքներով:

- Հրավիրեք նրան ինձ մոտ, - կարգադրում է Ստալինը: 

Զասյադկոն ժամանում է ու Ստալինը սկսում է զրուցել նրա հետ և խոսակցության ժամանակ Ստալինը նրան ալկոհոլ է առաջարկում:

- Սիրով, - պատասխանում է Զասյադկոն ու մեկ բաժակ օղի է լցնում իրեն:

- Ձեր առողջության համար, ընկեր Ստալին, - ասում է Զասյադկոն, խմում է ու շարունակում է խոսակցությունը:

Ստալինը ընդամենը կում է անում և առաջարկում է կրկնել: Զասյադկոն երկորդ բաժակն էլ գլուխն է քաշում ու շարունակում է զրույցը, ասես ոչինչ չի խմել: Ստալինը երրորդ բաժակն է լցնում, բայց նրա զրուցակիցը մի կողմ է դնում բաժակն ու ասում.

- Զասյադկոն իր չափը ճանաչում է:

Եվ երկար տարիներ շարունակ իր չափն իմացող Զասյադկոն գլխավորում էր ածխի արդյունաբերությունը ԽՍՀՄ-ում:

10. Ստալինը հարցնում է օդերևութաբաններին, թե որքանո՞վ են ճշգրիտ նրանց կանխատեսումները:
- 40 տոկոսանոց, ընկեր Ստալին:

- Իսկ դուք հակառակն ասեք ու այդ դեպքում ձեր ցուցանիշը կլինի 60 տոկոսը: