Պատրաստ եմ ցանկացած պատժի. Դիեգո Սիմեոնե


16:10 , 25 օգոստոս, 2014

1408527009143_wps_5_Real_Madrid_s_Welsh_forwa1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պատժի:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության պատասխան խաղում (1:0) Սիմեոնեն բուռն պահվածքի համար հեռցվել էր պահեստայինների նստարանից:

«Հասկանում եմ, որ սխալ եմ գործել, իսկ հիմա պետք է հատուցեմ: Պատրաստ եմ ցանկացած պատժի: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ այն չափազանց խիստ չի լինի:

Հետաքրքիր է, որ ինձ հաճախ են պատժում «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի դեմ խաղերում»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է AS-ը: