00:29 , 29 օգոստոս, 2012
Այսօր եղել եմ Վանաձորում, որտեղ ահագին հետաքրքիր զրույցներ եմ ունեցել քաղաքացիների հետ: Ընդհանուր տպավորություններս, ցավոք, բացասական են: Բացատրեմ թե ինչու: ա) Չնայած քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են հինգ թեկնածու՝ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը իրական մրցակից չունի: Պարզվեց, որ ԲՀԿ թեկնածու Էդիկ Կարախանյանը անցած ընտրություններին սկի ավագանի չի կարողացել ընտրվել: Շատ թույլ թեկնածու է և դա ակնհայտ է: Մյուս թեկնածու Կարեն Թումանյանին ճանաչողները էդքան էլ բարձր կարծիքի չեն նրա մասին: Ասում են Սաքունցի մարդնա ու լիդերի հատկություններ չունի: Էն մնացածին սկի նորմալ չեն էլ ճանաչում: Ափսոս, որ նման վիճակ է Վանաձորում: Մրցակցության բացակայությունը հաճախ բերում է լճացման: «բ» կետը մոռացա գրեմ))))): Երկրորդ բացասական երևույթն էն էր, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքական տարրը իսպառ բացակայում է: Ես լինեի Վանաձորի թեկնածու, չէի կարա կողմնորոշվեմ, թե ում տամ իմ ձայնը: