Բերմունդյան եռանկյունու առեղծվածը (PHOTO)


22:26 , 28 օգոստոս, 2012

Բերմունդյան եռանկյունին գտնվում է Ատնլանտիկ օվկիանոսում` Ֆլորիդա, Պուերտո Ռիկո և Բերմունդյան կղզիների միջև: Եթե նայենք քարտեզով այդ երեք կետերի միավորումը, ապա հասկանալի կլինի թե ինչու հենց Եռանկյունի: Այս տարածքում արդեն անհայտ կորել են հազարից ավել ինքնաթիռներ,նավեր և մարդիկ:
Այս տարածքում կա շատ մեծ մագնիսական դաշտ,որտեղ հայտնվելով ինքնաթիռներ կամ նավեր, սկսում են անկանոն շարժվել և ի վերջո անցնում են ծովի հատակը: Այդ վայրում կա ձայն,որը մարդկային ականջը չի կարողանում ընկալել,ինչը մարդկանց մոտ առաջացնում է անկանոն շարժումներ, և մարդիկ չեն գիտակցում, թե ինչ են անում: Ահա այն 2 հիմնական պատճառները, ինչի հետևանքով այդ տարածքում արդեն կորել են հազարավոր մարդիկ: Այս հանելուկը բացահայտելու համար ստեղծվել են բավական շատ վարկածներ,որոնք կկարողանային բացատրել հազարավոր մարդկանց և տեխնիկայի կորուստները:
Շատ մարդիկ կարծում են, որ դա ժամանակի գետ է, և մարդիկ, հայտնվելով այդտեղ, նրանք գնում են այլ ժամանակներ կամ կհայտնվեն աշխարհի վրա 116 տարի հետո, բայց անփոփոխ:
Ներկայումս ամենահավանական վարկած է համարվում այն, որ այդ հատվածում կա մեթանի մեծ պարունակություն, ինչը ցածրացնում է ջրի խտությունը և նավերը սուզվում են ջրի հատակը,իսկ գազերը վեր բարձրանալով՝ թույլ չեն տալիս ինքնաթիռի շարժիչին նորմալ աշխատել: