Ուկրաինայում ռուսական մարդասիրական օգնությունը սադրանք է. ԱՄՆ


11:44 , 24 օգոստոս, 2014

140823234441_russian_convoy_624x351_reuters

1in.am-ը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախաագհ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի` Ուկրաինայի հարավ-արևելք մարդասիրական օգնություն առաքելը սադրանք է համարել: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:

«Փոխնախագահը բարձր է գնահատել ուկրաինական կողմի զսպվածությունը` ռուսական սադրանքի և Ուկրաինայի ինքնիշխանությունը վտանգի տակ դնելու առնչությամբ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:

Պորոշենկոն Բայդենին տեղեկացրել է, որ բեռնատարների մեծ մասը Լուգանսկից արդեն Ռուսաստան է վերադարձել: