Թեհրանում կբացվի Ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը


20:44 , 23 օգոստոս, 2014

Թեհրանում կբացվի Ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունըPanorama.am-ը գրում է.

«Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառման մասնակիցները, Հայաստանում, Իրանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող փերիահայեր այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Այնուհետև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Միջոցառման մասնակիցները հանդիպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Վերջինս նախ ողջունել է Հայաստան այցելած փերիահայերին և խոսել թանգարանի նոր ցուցադրությունների մասին, որը 2,5 անգամ ավելի շատ նյութ է պարունակելու և առավել մանրամասն, խորքային է ներկայացնելու Հայոց ցեղասպանությունն ու վերջինիս առնչվող դեպքերը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ