Ձեր գլխին սառույցով ջուր լցնելու մեջ բարեգործություն ՉԿԱ, ակցիայի նպատակը գումար փոխանցելն է


20:21 , 23 օգոստոս, 2014

ՀԱՏՈՒԿ սառը ջրով լողացողների համար.

Ձեր գլխին սառույցով ջուր լցնելու մեջ բարեգործություն ՉԿԱ, ակցիայի նպատակը գումար փոխանցելն է, ԱՌՆՎԱԶՆ 100 դոլար փոխանցելը կողային ամբիոտիկ սկլերոզի ուսումնասիրման հիմնադրամին, իսկ սառույցով ջուրը գլխին լցնելն ուղղակի խնդրի վրա ուշադրություն գրավելու համար է:

Դրա համար նեղություն քաշեք ու «մարտահրավերն ընդունելուց», «ուրիշներին մարտահրավերներ ուղարկելուց» և «սառույցով ջրով լոգանք ընդունելուց» բացի, գումար փոխանցել նշված կամ այլ բարեգործական նպատակով:

Շնորհակալություն ուշադրության համար, հիմա կարող եք շարունակել լողանալ սառը կամ տաք ջրով:

Հ.Գ. Իմիջալյոց ավելի մեծ օգուտ կարող եք տալ Ձեր փոխանցումներով, այլ ոչ թե «սառցե լոգանքով»:
Համոզվելու համար դիտեք տեսանյութը