Հրապարակվել են ամերիկացի լրագրողի սպանության մեջ կասկածվող անձանց անունները


19:45 , 23 օգոստոս, 2014

isisAraratnews.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բրիտանական հատուկ ծառայությունները շարունակում են որոնել Իրաքում «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորման կողմից գլխատված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպանին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հրապարակել էին մի տեսանյութ, որում պատկերված էր 2012թ.-ին Սիրիայում գերեվարված Ջեյմս Ֆոուլիի մահապատիժը: Նրա դահիճն, ով ներկայացել էր իբրև Ջոն, դիմակ էր կրում: Չնայած դրան՝ բրիտանական հատուկ ծառայությունները լեզվաբան-մասնագետների օգնությամբ պարզել են, որ տղամարդը խոսում էր անգլերենի՝ Անգլիայի հարավին բնորոշ յուրահատուկ խոսվածքով:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ