ԱՄՆ-ում սմարթֆոնների տերերի երկու երրորդը դադարել է բեռնել հավելվածներ


17:39 , 23 օգոստոս, 2014

3436481in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում սմարթֆոնների տերերի մեծ մասը դադարել է բեռնել սարքի մեջ նոր հավելվածներ: Այս մասին է վկայում comScore վերլուծական ընկերության նոր հաշվետվությունը:

comScore-ի հաշվետվության համաձայն՝ հունիսի վերջի տվյալներով՝ ԱՄՆ-ում սմարթֆոնների տերերի երկու երրորդը ընդհանրապես չեն բեռնում նոր հավելվածներ:

Խելացի հեռախոսների տերերի մոտ 8,4 տոկոսը ամսական բեռնում է միայն 1 հավելված, 8,9 տոկոսը՝ ամսական 2 ծրագիր:

Ամերիկացիների միայն 2,4 տոկոսն է բեռնում սմարթֆոնների վրա 8 նոր ծրագիր:

Միևնույն ժամանակ, սմարթֆոնների տերերի 88 տոկոսը հայտարարել է, թե նախընտրում է մեդիակոնտենտ օգտագործել հենց հավելվածի միջոցով, այլ ոչ թե բջջային դիտարկիչի:

ԱՄՆ-ում առավել ակտիվ օգտագործվող ու բեռնվող հավելվածը Facebook-ն է, որին հետևում է YouTube-ը կամ Google Play-ը՝ վկայում են comScore-ի տվյալները:

-ը գրում է.