Լիբիայի ափերի մոտ խորտակվել է 170 աֆրիկացիների տեղափոխող մի ուղևորանավ


16:12 , 23 օգոստոս, 2014

NAraratnews.am-ը գրում է.

Եվրոպա հասնել ցանկացող 170 աֆրիկացի փախստականների տեղափոխող ուղևորանավը խորտակվել է Լիբիայի ափերից ոչ շատ հեռու: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով լիբիական ՌԾՈւ-ի հայտարարությանը:

«Մենք այժմ փնտրում ենք այն փայտե նավի 170 աֆրիկացի ուղևորներին, որն այսօր խորտակվել է Տրիպոլիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գուարակուզի շրջանում: Մերձափնյա պարեկային ծառայությանն առայժմ հաջողվել է փրկել 17 մարդու կյանք», – հայտարարել է Լիբիայի ՌԾՈւ-ի մամլո քարտուղարը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ