Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը թյուրիմացություն է. ԼՂՀ ԱԺ նախագահ


15:06 , 23 օգոստոս, 2014

Galatv.am-ը գրում է.

«Մեր ծանոթությունը, նաեւ առնչությունը Լեւոն Հայրապետյանի հետ մեզ բոլորիս հուշում է մեկ բան, որ այն, ինչ տեղի է ունեցել երեւի մեկ-երկու ամիս առաջ, մեր կարծիքով ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է կամ չպարզված հանգամանքների բերումով է տեղի ունեցել: Լեռնային Ղարաբաղից արդեն տարբեր ձեւաչափերով տարբեր հայտարարություններ եղել են, մենք նաեւ հուլիսի կեսերին ԱԺ խմբակցությունների մակարդակով հայտարարություն տարածել ենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքերով՝ իրենց հայտարարությունն ուղղված է եղել ի պաշտպանություն ճշմարտության, քանի որ պարոն Ղուլյանի կարծիքով Լ. Հայրապետյանը զուտ իրավական, իրավաբանական առումով պաշտպանության կարիք չունի:

«Մենք հույս ունենք, որ շատ կարճ ժամանակում կպարզվի այդ գործի մանրամասները, որը նաեւ հնարավորություն կտա, որպեսզի նա հայտնվի ազատության մեջ»,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ