Պատմությունը կրկվում է. հայի բնավորությունը չի փոխվել


17:39 , 28 օգոստոս, 2012

Համալսարանում Հայոց Պատմության պրոֆեսորս մեզ հանձնարարություն էր տվել, հարցազրույց կատարել ու ձայնագրել Հայոց Ցեղասպանությունից ազատված մեր տատ պապերին....Երբեք չեմ մոռանա մի տատիկի պատմութունը իր հիշողություններից...
«Տղամարդկանց փոս փորել էին տալիս թուրք ժանդարմաները, ու խմբով կանգնած սպասում էինք, որ փոսը փորվեր, որ բոլորիս ողջ-ողջ մեզ թաղեին այդ մեր ձեռքերով փորած փոսի մեջ....մեզանից ոչ մեկիս մտքով չէր անցնում ժանդարմաների դեմ կռիվ տալով մեռնել.....»