23:27 , 22 օգոստոս, 2014
Replik.am-ը գրում է.
Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսին արգելել են համերգով հանդես գալ Դոմինիկյան Հանրապետությունում:
Նշվում է, որ երկրի իշխանությունները պաշտոնապես չեղյալ են հայտարարել Մայլիի համերգը: Ըստ նրանց` պատճառն այն է, որ վերջինս շոու-ծրագրում հաճախ այնպիսի գործողություններ է կատարում, որոնք չեն համապատասխանում այս երկրի ավանդական նորմերին։
Հիշեցնենք, որ համերգը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 13-ին Սանտո Դոմինգոյում։