ՀՀ ԱԳՆ խոսնակ. բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրողի բարբարոսական սպանությունը


20:00 , 22 օգոստոս, 2014

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ

Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և գործընկերներին:

Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը և հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը և վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում։