Իրանի ԱԳՆ ղեկավարն օգոստոսի 29-ին կայցելի Մոսկվա


17:00 , 22 օգոստոս, 2014

9895678671in.am-ը գրում է.

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը եկող շաբաթ այցով կժամանի ՌԴ: Ria Novosti-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

«Եկող ուրբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, պրն Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Մոսկվա: Այդ այցի ընթացքում նա կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ռուս մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, նրանց հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների տարբեր հարցեր»,- «Ժիվոյ ժուռնալի» իր բլոգում գրել է դիվանագետը: