Գայանե Սողոմոնյան. «Քաղաքապետը անողոք է լինելու»


15:21 , 22 օգոստոս, 2014

Գայանե Սողոմոնյան. «Քաղաքապետը անողոք է լինելու»Aravot.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր քաղաքապետարանում անդրադարձավ մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակին եւ իրականացվող վերահսկողությանը: Նա նշեց, որ քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում սննդի որակի վերահսկողությունը գտնվում է ամենօրյա հսկողության ներքո:

Անդրադարձ եղավ հայտնի միջադեպին՝ «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ – ի կողմից Նոր Նորքի թիվ 101,116, 118 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարմանը: «Սա ցնցում էր քաղաքապետարանի համար, երեք տարի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է եղել սննդի որակի եւ մատակարարումը, ունենք քաղաքապետարանի մշտական հանձնարարականը՝ անակնկալ այցեր ունենալ մանկապարտեզներ: Բազմիցս նշել եմ, որ սննդի ընդունմանը մանկապարտեզ հաճախ մասնակցում են ծնողները՝ պահեստային մասում: Մեր այսքան հետեւողականության պայմաններում անգամ նման միջադեպ է գրանցվել: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին՝ արագ եւ ճկուն գործելու եւ մեր կողքին լինելու համար»,-նշեց վարչության պետը:

Գայանե Սողոմոնյանի ասելով, այդ օրը շատ արագ է եղել սննդի մատակարարումը, մանկապարտեզների տնօրեններն էլ եղել են արձակուրդում: «Միայն տնտեսվարն է եղել դպրոցում, արագ թողել են ապրանքը ու հեռացել, ընդամենը թողել են մի թուղթ, որտեղ ստորագրություն դրված չի եղել: Երբ տնտեսվարն ասել է՝ ինչու ստորագրված չի, ասել են՝ հետո կգանք ձեւակերպումները կանենք, դրանից 20 րոպե անց ոստիկանությունը մտել է մանկապարտեզ, կապարակնքել, ուղարկել լաբորատորիա: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել՝ ստեղծել համապատասխան մասնագետներից բաղկացած հանձնաժողով, այն շրջել է բոլոր այն մանկապարտեզներում, որտեղ կար կենդանական ծագում ունեցող սնունդ, փորձանմուշներ են վերցել եւ ուղարկել լաբորատորիա: Այժմ ստացել ենք պատասխան, որտեղ գրված է՝ համապատասխանում է պիտանելիությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ