13:03 , 22 օգոստոս, 2014Ամբողջ աշխարհը գիտի ճապոնացի կամիկաձեների մասին,գիտի նրանց անսահման հայրենասիրության և անձնազոհության մասին: Նրանց մասին բազմաթիվ գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր են նկարահանվել: Այս ֆիլմում նույնպես բազմաթիվ դրվագներ և պատմություններ կան կամիկաձեների մասին: Այստեղ նաև ասվում է,թե ովքեր կարող էին դառնալ կամիկաձեներ.ով ընտանիքի մինուճար արու զավակը չի եղել,չի եղել ամուսնացած,տղաներից փոքրը չէ և այլն: Մի հետաքրքիր պատմություն գրավեց ուշադրությունս,երբ մի ճապոնացի մի քանի անգամ դիմում է ղեկավարությանը,որ իրեն էլ ընդգրկեն կամիկաձեների շարքերը,բայց նրան միշտ մերժում են.ամուսնացած էր,երեխաներ ուներ: Կինը,երբ տեսնում է նրա ծանր հոգեկան ապրումները,սպանում է երեխաներին և ինքնասպան լինում,որ ամուսինը կարողանա դառնալ կամիկաձե և հանուն Ճապոնիայի իրեն զոհի: Ամուսինը դառնում է կամիկաձե,բայց զինվորականները այդ պատմությունը գաղտնի են պահում.բազմաթիվ չապոնացի մայրեր կգտնվեին,որ կկատարեին նույնը: Ասելիքս այն է,որ նրանց մասին գիտի աշխարհը,որովհետև լավ են իրենց ներկայացրել : Մեր ֆիդայիները,մեր կամավորները և ռազմիկները պակաս սխրանքներ,քաջագործություններ չեն կատարել,բայց աշխարհը դա չգիտի մեր վատ ներկայացված լինելու պատճառով: