Ինչպես լռեցրեցի անիմաստ շատ խոսացող ուղևորին


12:50 , 22 օգոստոս, 2014

Երեկ Չարենցավանից Երևան գալու ժամանակ մի երիտասարդ կանգնացրեց մեքենաս,կանգնեցի հարցրեց մինչև ո՞ւր եմ գնում ,ասեցի մալաթիա,խնդրեց որ իրեն մինչև Կոմիտաս հասցնեմ: Սա մեքենան նստելուց հետո բառիս բուն իմաստով նստեց նաև ականջիս: Ամբողջ ճանապարհին պատմում էր,թե ինչ կարգի տղա ա,ինքը քուչի կարգին տղա ա,որին մուսռները բռնե փագել են,բայց դե գաղութում օբշիով իրա հմար մալինա էր,քերոբի կամեռից քանի կամեռ էն կոմ ա նստել,կամեռում ովքեր են եղել,հետո դուս ա եկել նեղ կյանքից,դե ինքը աշխտող տղա չի,ում հմար աշխտի,ինքը վիզ դնող տղա ա,իրա հմար ուռող,կայֆեր անող,պռոստը մուսռները շատ են հարամում չեն թողում:Հետո սկսեց պատմել ոնց են ուռում,պլանը ուրդուց են բերում,որ թույն ախոտ են ունենում ոնց են չորցնում մաշնի կալեկտրի վրա,հետո ոնց ա ըլնում որ իրանց ընգերը վատընում ա,իրան բայց բան չի ասում ուղղակի սուչնյակ ա կոխում...
Մի խոսքով մինչև ուղեղս թափեց մինչև Շանգրի Լայի շենքի մոտ:Հետո խոսքն ընդհատեց թե՝ ախպեր բա դու խի էիր եկե Չարենցավան ,ո՞ւրդու տղա ես,ինչ գորձ ես անըմ:
Հիմա մտածոմ եմ,որ ինչ էլ ասեմ ընկնելու եմ կրակը:Ասեմ ինչի եմ եկել սկսելու ա էդ թեմաներով խոսել,ասեմ որտեղից եմ սկսելու ա մարդ էդտեղից մեկի անունը տալ,հարցնել ճանաչում եմ թե չէ,հետո սկսելու է պատմել իր չեղած արկածները դրա հետ: Վերջը գտա ելքը:
Լուրջ դեմքով նայեցի ասեցի ծառայում եմ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում,մայոր եմ,եկել էի չարենցավան էդ հարցերով: Ասելուցս հետո տեսնեմ էդ խեղճ տղայի մուգ գարշավւն մաշկի գույնը 2 տոն բացվեց՝ ստանալով դեղնականաչավուն երանգ,ու հետո քաաար լռություն,մինչև տեղ հասնելը:

Հ.Գ Ինքը հիշեց,որ հայռուսգազարդի մոտ սպասող մարդ ունի,շուտ պտի իջնի:-Ճ