Մարբուրյան վիրուսի դեմ պատվաստանյութը արդյունավետ է նաև Էբոլայի դեպքում. ամերիկացի գիտնականներ


10:35 , 22 օգոստոս, 2014

these-photos-of-an-ebola-isolation-ward-look-like-a-sci-fi-movie1in.am-ը գրում է.

Մարբուրյան վիրուսի փորձնական պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել Էբոլա վիրուսի դեմ պայքարում: Դրանում վստահ են Տեխասի համալսարանի բուժաշխատողները: Նրանց զեկույցում ասվում է, որ «գիտնականները ներարկել են Tekmira դեղագործական ընկերության կողմից արտադրված պատվաստանյութը Մարբուրյան վիրուսով վարակված կապիկներին, և արդյունքները դրական են ստացվել»:

Փորձը անցկացվել է 21 կենդանու վրա՝ հաղորդում է ITAR-Tass-ը: Առաջին խումբը փորձնական պատվաստումը ստացել է վիրուսի ներարկումից 45 րոպե անց, երկրորդ խումբը՝ 3 օր անց, իսկ երրորդ խումբն ընդհանրապես չի ստացել:

Առաջին երկու խմբերի կենդանիներն էլ ողջ են մնացել՝ նշվում է հետազոտությունում: