14:26 , 28 օգոստոս, 2012
Փաստորեն Վարդանիկենք մինչև հիմա չեն համակերպվել այն մտքի հետ, որ այլևս Գյումրու ամենակարող տիրակալները չեն։ Վարդանիկի որդյակ Սպարտակի մասնակցությամբ նոր փոխհրաձգություն է արձանագրվել Գյումրու «Գծի հետև» կոչվող թաղում, ինչը ինքն ամենևին էլ նոր երևույթ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի, Վարդանիկի տղան հատուկ վերադաարձել է Ռուսաստանից, որպեսզի «պատժի» Սամվել Բալասանյանին այժմ աջակցող իր հոր նախկին կողմնակիցներին, որոնց հետ էլ հենց տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ այն էլ Բալասանյանի կազմակերպած ժողովրդի հետ հանդիպումից հետո։
Ես իհարկե վաղուց եմ համակերպվել այն մտքի հետ, որ ապրում եմ աբսուրդների երկրում, բայց ես չեմ հասկանում, մի՞թե ԱՅՍ աբսուրդը գոնե իր անտրամաբանակաան վերջակետը չի ունենա։ Էլ ի՞նչ պետք է անի այս տմարդ արարածը, որպեսզի վերջապես մեկուսացվի հասարակությունից։ Կարելի է ասել, որ Սպարտակը շաբաթը մեկ կամ ինչ որ մեկին դանկահարում է, կամ հայտնվում է ինչ որ փոխհրաձգության մեջ, մի՞թե Վարդանիկը այդքան ազդեցիկ է, որ մեր իրավաապահ ողջ համակարգը խեղճացել է անձամբ նրա և իր որդյակի առջև։
Խնդրում եմ, անգամ պահանջում եմ, որ վերջ դրվի այս ամենին, չեք կարողանում բանտարկել, ապա գոնե աքսորեք երկրից, եթե դա էլ չի ստացվում, ապա էլ ինչներից է պետք նման իրավապահ համակարգ, որ չի կարողանում մեկ բանդիտի հախից գալ։