Ռազմավարական դաշնակցին սպասելիս...


00:40 , 22 օգոստոս, 2014

ԱՄՆ-ն տարակուսանք հայտնեց հայ ռազմագերի Կարեն Պետրոսյանի՝ ադրբեջանական գերության մեջ անհայտ հանգամանքներում մահվան առիթով, և պահանջեց հետաքննություն անցկացնել: Նույնը արեց նաև Ֆրանսիան: Այսօր Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով:
Նա նշել է ,որ Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին և որ կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա:
Հուսով ենք նման հայտարարություն կանի նաև Ռուսաստանը:Սպասենք ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ դաշնակցին...