Դանիան միանում է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին


23:47 , 21 օգոստոս, 2014

AAraratnews.am-ը գրում է.

Դանիան մասնակցելու է Եվրոպայում հակահրթիռային միասնական համակարգի ստեղծմանը: Այս մասին համապատասխան որոշում է ընդունվել այսօր հյուսիսեվրոպական երկրի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից: Նման տեղեկություն է փոխանցում դանիական Jyllands-Posten-ը:

Համաձայն պարբերականի տվյալների՝ համակարգի ժամանակակից ռադիոտեղորոշման սարքերը տեղակայվելու են Դանիայի արքայական նավատորմի ֆրեգատների վրա: Դանիական խորհրդարանի այս որոշման շուրջ իր գոհունակությունն է արտահայտել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ