10:29 , 22 փետրվար, 2012
Փաստորեն, ոչ միայն տրամաբանությունը, այլև փորձը ցույց տվեց, որ ռազմահայրենասիրական երգեր երգելը, մի քանի ժամով հացադուլ հայտարարելը, երկակի ստանդարտներ կիրառելը, քաղաքացիական ասվածի օրիգինալ ընկալումներն ու Բուծիկ Տարոնի մոլորվածության մասին ճառերը Մաշտոցի պուրակի խնդրի արդյունավետ լուծում չեն կարող լինել: Սթափվե՛ք, հարգելիներս, այլապես դժվար կլինի հավատալ, թե ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ փորձից եզրահանգումներ անելու կարողություն չունեք, ու մնալու է միայն այլ՝ շատ ավելի վատ բաներ մտածել