ԵՄ-ն դատապարտել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը


19:26 , 21 օգոստոս, 2014

KMO_088197_185486_1_t218_1139581in.am-ը գրում է.

ԵՄ-ն խստորեն դատապարտում է «Իսլամական պետության» խմբավորման զինյալների ձեռքով ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Սեբաստիան Բրաբանը:

«Ահաբեկչության նման ձևերն ամենալուրջ սպառնալիքներից են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը,- ասել է նա:- ԵՄ-ն ինչպես նախկինում երբեք հավատարիմ է ահաբեկչության և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելուն»:

Նրա խոսքով՝ «ԵՄ-ն կշարունակի աջակցել Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ շրջաններում լրագրողների անվտանգության ապահովմանը՝ նրանց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս»: