Զգուշացում. Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհն առնվազն տասն օր փակ է լինելու


18:40 , 21 օգոստոս, 2014

Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու:

Հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց: