Վրաստանում սողանքի հետևանքով 2 մարդ կորել է


17:38 , 21 օգոստոս, 2014

m774451in.am-ը գրում է.

Դարիալի կիրճում սողանքի հետևանքով երկու մարդ, որոնք մաքրման աշխատանքներ էին իրականացնում թունելում, համարվում են կորած: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Միաժամանակ, նա նշել է, որ աշխատել է ազդանշանը, ինչը հնարավորություն է տվել ժամանակին տարհանել մնացած մարդկանց:

Դեպքի վայրում արդեն սկսվել են աղետի հետևանքների վերացման աշխատանքներ:

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ սողանքի հետևանքով Վրաստանի հատվածի Դարիալի կիրճում փակվել է ռազմավիրական ճանապարհը: