ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ!!! Մանկական ուղեղային կաթված ունեցող 9 տարեկան երկվորյակ տղաներն անհապաղ բոլորիս օգնության կարիքն ունեն


17:01 , 21 օգոստոս, 2014

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ!!!!!!!

Հայեր ջան, երբեք ձեզ կոնկրետ դեպքերի համար չեմ դիմել, փորձել եմ ինքս կարգավորել, իմ անձնական միջոցներից օգնել, կամ ընկերներիս դիմել, բայց այսօր ԲՈԼՈՐԻԴ ՕԳՆՈւԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈւՆԵՄ… Նորագյուղի Հանրապետական վերականգնողական կենտրոնում այս պահին փոքրիկս ստանում է վերականգնողական բուժում: Ծնողներն ինձ պատել էին, բայց այսօր աչքովս տեսա մի ընտանիք, որն ԱՆՀԱՊԱՂ օգնության կարիք ունի: Մայրը` Հասմիկը, միայնակ մեծացնում է երկվորյակ տղաների, որոնք երկուսն էլ մանկական ուղեղային կաթված ունեն, սայլակից են օգտվում, և այս ամենի հետ մեկտեղ ապրում են վարձով և ծայրահեղ անապահով պայմաններում: Դանիելյան Արսենն ու Արտակը Լոռու մարզից են` գյուղ Ուրթան: 9 տարեկան են: Դպրոց են գնում, լավ սովորում, բայց երբ հայրը լքել է ընտանիքը ` փոքրիկնրին թողնելով ճակատագրի հեգնանքին, մայրն էլ չի աշխատում, երեխաները մնացել են անօթևան և ծայրահեղ վատ վիճակում: Այսօր զրուցեցի Հասմիկի հետ, և տեղեկացա ինչ կարիքներ ունեն երեխաները: 
Իհարկե նա նախընտրում է, որ գումար տան, որ ինքը գնի այն, ինչ անհրաժեշտ է, բայց

1) գրենական պիտույքներ
2) հագուստ
3) կոշիկներ
4) քաղցրավենիք
5) դպրոցական պայուսակներ

Խնդրում եմ օգնեք, ինչով կարող եք, գրեք ինձ, փոքրիկներն այստեղ են մինչև օգոստոսի 27-ը, և եթե ցանկանում եք, կարող եք ինքներդ գնալ կենտրոն և հանձնել ձեր նվերնեը փոքրիկներին: Հավատացե՜ք ինձ, դրա կարիքն իրոք որ կա…

AMERIABANK 

1570015189660100 Հայկական դրամ


1570015189660101 ԱՄՆ դոլար

1570015189660146 ԵՎՐՈ

1570015189660158 Ռուսական ռուբլի

Ուղղակի նշեք, որ փոխանցումը երկվորյակների համար է !