16:48 , 21 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Բոտոքսի ներարկումը, որը կոսմետոլոգիայում կիրառվում է կնճիռները հարթեցնելու համար, կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարում: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում:
Գիտնականները նյութը ներարկել են մկների ստամոքսի նյարդերի մեջ: Նրանք նկատել են, որ ներարկման արդյունքում նվազում է քաղցկեղի աճը:
Խոստումնալից արդյունքներն արդեն հանգեցրել են մարդկանց մասնակցությամբ առաջինն կլինիկական հետազոտություններին:
Գիտնականների խոսքով՝ բուժման նման եղանակը մեծ ներուժ ունի: