Արձանը տեղադրելու համար ո´չ Բոտերոյին կախեցին, ո´չ էլ քաղաքապետին


12:06 , 28 օգոստոս, 2012

Ամենատափակ հոդվածներից մեկը, որ երբևէ կարդացել եմ... մի հատ ուշադիր ընթերցեք տեսեք, թե քանի անգամ վիրավորեց լրագրողը այն մարդկանց ում այս արձանը պարզապես դուր չէր եկել... Իրեն արվեստից գլուխ հանող մարդու տեղ է դրել, բայց չեմ կարծում, որ արվեստին գոնե մի քիչ մոտ կանգնած մարդը նման գռեհիկ ու վիրավորական կերպով կարտահայտի իր սուբյեկտիվ կարծիքը, այն էլ լրատվական կայքում!!! Տրամաբանականա, որ ոչ բոլորին դուր կգար, որ ոչ բոլորը <կաստվածացնեին> Բոտերոյին, տրամաբանականա, որովհետև մարդիկ տարբեր են, հետևաբար տարբեր են նաև նրանց ճաշակները: Կարելի էր պարզապես շեշտը դրա վրա դնել... Հարգելի լրագրող, էստեղ խնդիրը չի կայանում նրանում, որ ինչ-որ հատված պահպանողականությամբա պարփակվել, «հայեցիության» թաղանթի մեջ ա մտել կամ իրենց աշխարհընկալումից դուրս էր էս քանդակը. չնայած եթե Դուք գտնում եք, որ ուղղակի արձան հավանելը նորամուծություններին ընդաձաջ գնալու կամ առաջընթացի ձգտելու խորհրդանիշա, ուրեմն ես խիստ ցավում եմ Ձեզ համար.... 
Հ.Գ. Ոչ մեկ ոչ Բոտերոյին կախեց, ոչ էլ քաղաքապետին, որ արձանը տեղադրելա. հանգիստ շնչեք!!! պարզապես մի մասին դուր եկավ, մյուսին ոչ.չի կարելի 2 տարակարծիք բևեռների նման աստիճան ծայրահեղ որակումներ տալ!!!!  Կից նյութը