Եվրասիայի արևմուտքում ուժերի հարաբերակցության հաստատման ամերիկյան սցենարը


11:33 , 28 օգոստոս, 2012

2012 թ. հոկտեմբերին պրոամերիկյան ուժերը (Սաակաշվիլի գլխավորությամբ) հաղթանակի են հասնում խորհրդարանական ընտրություններում:
2013 թ. Վրաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն:
2013 թ. Սիրիայում տարածվում է ամերիկյան ազդեցությունը:
2014 թ. Իրանում ևս հաստատվում է ամերիկյան ազդեցությունը: Վրաստանն ու Ադրբեջանը մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ:
2015 թ. ձևավորվում է Եվրասիական միությունը, որն իր մեջ է ներառում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը:
2015-2018 թթ. ամերիկյան ազդեցությունը տարածվում է նաև Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի վրա: Ուկրաինան ևս դառնում է ՆԱՏՕ-ի անդամ:
2018 թ. Հայաստանում իշխանության են գալիս պրոամերիկյան ուժեր:
2020 թ. Հայաստանը դուրս է գալիս Եվրասիական միության կազմից:
Մինչև 2030 թ. Եվրասիական միությանը փլուզվում է: Ղազախստանն ու Ղրղզստանը փոխում են իրենց կողմնորոշումը դեպի ԱՄՆ: Բելառուսը միանում է ՆԱՏՕ-ին: Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան, ինչպես նաև Թուրքիան ու Անդրկովկասը դառնում են Եվրամիության անդամ:
2030 թ.-ից սկսվում Ռուսաստանի Դաշնության փլուզումը:

* * *
Այս ամենը իրականություն կդառնա, եթե Ռուսաստանը շարունակի իր այսօրյա քաղաքականությունը: