ԱՄՆ-ը ևս 14 օդային հարված է հասցրել իրաքյան իսլամիստների դիրքերին


03:12 , 21 օգոստոս, 2014

Araratnews.am-ը գրում է.

Ամերիկյան զինվորականներն, ովքեր օգնում են իրաքյան իշխանություններին դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, այսօր, ընդհանուր առմամբ, 14 օդային հարված են հասցրել Մոսուլի շրջանում տեղակայված իսլամիստների դիրքերին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետության» գրոհայինները համացանցում տեղադրել էին սարսափելի մի տեսանյութ, որում պատկերված էր ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի գլխատումը: Բացի դրանից ծայրահեղականները ցուցադրել էին իրենց երկրորդ գերուն՝ կրկին ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին՝ նշելով, որ նրա կյանքը կախված է Վաշինգտոնի գործողություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ