Զինյալների կողմից բռնաբարված եզդի, քուրդ աղջիկները մասսայաբար ինքնասպանություն են գործում. Rudaw


00:21 , 21 օգոստոս, 2014

10609151_550240251771253_1920942649_nGalaTV.am-ը գրում է.

«Իսլամական պետության» ահաբեկիչները քրդերի եւ եզդիների բնակավայրերը գրավելուց հետո, դաժան հաշվեհարդար են տեսնում բնակիչների հետ, թալանում նրանց ունեցվածքը եւ բռնաբարում աղջիկներին ու կանանց: Բռնաբարություններ են տեղի ունենում ամեն օր եւ ամենուր՝ մոտակա թփուտներում, տներում եւ բեռնատարներում:

Ինչպես հաղորդում է քրդական Rudaw հրատարակչությունը, քուրդ եւ եզդի աղջիկները՝ չդիմանալով հոգեկան ապրումներին, մասսայաբար ինքնասպանություն են գործում:  Օրերս հայտնի է դարձել մի պատմություն, երբ ահաբեկիչները 3 աղջկա են գերեվարել եւ ենթարկել բռնությունների: Վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող ճամբար, որտեղ պատսպարվում են եզդի փախստականները, նրանք ինքնասպանություն են գործել:

Ինչպես պատմել է տուժածներից մեկի մայրը, աղջիկները չեն կարողացել տանել անպատվությունը եւ հավատակիցներից խնդրել են սպանել իրենց, սակայն որեւէ մեկը ցանկություն չի հայտնել, եւ աղջիկները կյանքին ինքնակամ հրաժեշտ են տվել՝ նետվելով ժայռից:

Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail հանդեսը, այս պահին «Իսլամական պետության»  ծայրահեղականների մոտ են գտնվում գերեվարված ավելի քան 1500 կին եւ աղջիկ:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ