Ռոնալդուն մարզվել է անհատական ծրագրով


21:43 , 20 օգոստոս, 2014

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին` «Ռեալ»-«Ատլետիկո» (1:1) հանդիպումից հետո «Արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է վերականգնողական ծրագրով մարզվել:
Պորտուգալացի ֆուտբոլիստն առողջական խնդիրների պատճառով փոխարինվեց խաղի ընդմիջման ժամանակ: «A Bola»-ն տեղեկացնում է, որ այսօր Ռոնալդուն մարզվել է ոչ թե թիմակիցների հետ ընդհանուր խմբում, այլ մարզասրահում` ֆիզիոթերապևտի հսկողությամբ: