Սուպերհերոսները բողոքի ակցիա են կազմակերպել Նյու Յորքի կենտրոնում


19:12 , 20 օգոստոս, 2014

timesinternal15151in.am-ը գրում է.

Միկի Մաուսը, Սարդ-մարդն ու Սուպեր Մարիոն մուլտֆիլմերի մյուս հերոսների հետ օգոստոսի 19-ին հավաքվել են Նյու Յորքի Թայմս Սքվերում՝ տեր կանգնելու իրենց իրավունքներին:

Փողոցային արտիստների խումբը պնդում է, որ ոստիկանությունը շատ խիստ է իրենց նկատմամբ ու թույլ չի տալիս գումար աշխատել:

Իրադարձությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԶԼՄ-ների շրջանում՝ հայտնում է The New York Times-ը:

Նրանք բոլորը պնդում են, որ ոստիկանները խախտում են իրենց գումար աշխատելու իրավունքը:

Համաձայն Նյու Յորք նահանգի օրենքների՝ կերպարանափոխված արտիստները իրավունք չունեն գումար պահանջել անցորդներից համատեղ լուսանկարվելու համար, սակայն կարող են օրինական կերպով նրանցից կամավոր նվիրատվություն ստանալ: