Վրաստանի նախկին նախագահի ունեցվածքը կարող է կալանավորվել


18:34 , 20 օգոստոս, 2014

1406547595_saa1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ունեցվածքը կարող է կալանավորվել: Այս հնարավորությունը չի բացառում նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Մեխանիզմները, որոնք նախատեսում է վարույթային օրենսդրությունը, պետք է պահպանվեն: Ելնելով սրանից՝ նրանց ձեռնարկած բոլոր քայլերը բխում են օրենքից»,- այսպես է Նարմանիան մեկնաբանել Սաակաշվիլիի ունեցվածքի կալանավորման հնարավորությունը, որը մեղադրվում է բյուջետային առանձնապես խոշոր չափի միջոցների վատնման համար: