Սա մարդակերություն է, ու գիտակցված, բացահայտ մարդակերություն


18:39 , 20 օգոստոս, 2014

https://www.youtube.com/watch?v=9uK0fXM9MRI&feature=youtu.beԷս մորթոցին մի պատասխան ունի, ինչքան գցում-բռնում եմ, պատասխանը մորթոցի է, անզեն մարդուն, էն էլ` մարդու, ով զենք չի վերցրել, լրագրող է, ծնկի բերել ու մորթել, ուրեմն պատերա՞զմ է, այսպես էլ մյուս մորթոցիները, ովքեր իրենց պես չեն մտածում, իրենց նման չեն, իրենց ասելով` իշմար են անում թե` էլի կմորթենք: Սա ոչ իսլամով է, ոչ էլ այլ կրոնով, սա մարդակերություն է, ու գիտակցված, բացահայտ մարդակերություն, այնքան գիտակցված, որ մորթողը չի համարձակվում սեփական դեմքը բացել, մտածելով, թե դրանով պատասխանատվությունը վերանում է կամ նվազում, այնինչ` ճիշտ հակառակը, բոլոր իրպես անդեմներին դարձնում է պատասխանատու, էս ծնկի բերած տղի, կանանց, երեխաների ու մյուս անմեղների առաջ: Էս մորթոցին, ուրիշ պատասխան չունի, քան մորթոցին: Սա այն դեպքերից է, երբ բանակցությունը ոչ մի կերպ հնարավոր չի լինելու ավետարանով կամ դիվանագիտությամբ արդարացնել: