Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև վերսկսված հրթիռակոծությունը խլել է 19 մարդու կյանք


18:09 , 20 օգոստոս, 2014

Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև վերսկսված հրթիռակոծությունը խլել է 19 մարդու կյանքPanorama.am-ը գրում է.

Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարի խախտումից հետո զոհվել է 19 պաղեստինցի, որոնց թվում եղել են «ՀԱՄԱՍ»-ի զինվորական առաջնորդ Մուհամեդ Դեյֆիի կինը և նրանց յոթամյա որդին: Ինչպես հայտնում է The Daily Star-ը, Իսրայելը օգոստոսի 19-ին 80 հրթիռ է արձակել Գազայի ուղղությամբ, իսկ պաղեստինյան կողմը` ավելի քան 100 հրթիռ:

Օդից հարվածներ հասցվում են հիմնականում Դեր Ալ-Բալյա և Բեյթ Լահիյա բնակավայրերի ու Գազայի հատվածի ուղղությամբ: 
Հրադադարի խախտման մեջ, որը ևս մեկ օրով երկարաձգվել էր նախօրեին, կողմերը միմյանց են մեղադրում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ