Կնոջ անհաջողության 6 պատճառները


18:02 , 20 օգոստոս, 2014

roskoshnayaLoveYou.am-ը գրում է.

Երբեմն մեզ թվում է, թե հարաբերություններում մենք անթերի ենք, բայց այդ համոզմունքը կարող է աղետալի լինել:  Կան մի քանի տարածված պատճառներ, որոնք կանանց անհաջողության են մատնում սիրո հարցում: Իհարկե, յուրաքանչյուրս ունենք մեր անհատական «սխալները», բայց կան նաեւ ընդհանրականներ: Որո՞նք են «կանացի» այն սխալները, որ տղամարդիկ ամենից շատ են մատնանշում. փորձել ենք գտնել ամենից հաճախ կրկնվող դեպքերը:

Չի կարելի, օրինակ, զարդարել, գեղեցկացնել դեմքը և բոլորովին մոռանալ մարմնի մասին: Ինչքան էլ ասեն, որ կարևորը մարդու ներքին գեղեցկությունն է, միևնույնն է, տղամարդիկ սիրում են աչքերով: Հետևեք ձեր կազմվածքին: Պարտադիր չէ, որ այն լինի 90:60:90 չափսերի, պարզապես եթե զգում եք,որ հակում ունեք գիրանալու, մի փոքր կրճատեք սննդի քանակը կամ զբաղվեք սպորտով:

Եթե դուք ամբողջ օրը հետևում եք Ձեր սիրելի սերիալներին, ապրում նրանց ցավերով ու խնդիրներով կամ ողջ ժամանակը տրամադրում եք հարևաններին, ապա Ձեր սիրելիի հետ խոսելու ոչ մի թեմա չեք գտնի: Անգամ եթե անկողնում դուք հիանալի եք, միևնույնն է հրաշալի մարմնի վրա պետք է նույնքան հրաշալի գլուխ լինի: Տղամարդիկ սիրում են հետաքրքիր կանանց:

Եթե կինն անվերապահորեն հավատում է, որ տղամարդիկ իրենից միայն սեքս են ակնկալում, նա «ամեն ինչ անում է», որ ապացուցի դա: Նա ընտրում է այնպիսի տղամարդկանց, որոնք նրանից հենց միայն սեքս են ուզում: Ազատվեք բացասական էմոցիաներից, անվստահությունից: Գնահատեք Ձեզ ավելի բարձր:

Կանայք հարաբերություններ սկսելուց առաջ նախընտրում են գուշակել՝ «թող ինքն իրենով լինի…» տարբերալով: Դուք պետք է հստակ պատկերացնեք՝ ինչպիսի հարաբերություններ եք ուզում, ինչ եք նրանից պահանջելու, ինչ կարող եք տալ նրան, ինչ եք ուզում վերցնել նրանից:

Նեղացկոտությունը ,լացկանությունը, ինքնամփոփությունը. այս բոլորը վանում են տղամարդկանց: Փորձեք ավելի պարզ լինել: Եթե մի բան անհանգստացնում է, ասեք դա միանգամից: Երբեք հարաբերությունները մի տարեք շուկայական ոլորտ:

Վերը նշված գրեթե բոլոր խնդիրները գալիս են հենց ծուլությունից: Ծուլանում եք զբաղվել սպորտով, հետևել ինքներդ Ձեզ, զարգացնել զարգացվածության մակարդակը: Ծուլանում եք նաև երբեմն անակնկալներ մատուցել: