17:38 , 20 օգոստոս, 2014
Replik.am-ը գրում է.
Միջազգային հանրությունը դատապարտում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին գլխատելը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ դա անմեղ ամերիկացի լրագրողի դաժան սպանություն է: Ամերիկյան հատուկ ծառայություններն արդեն սկսել են աշխատանքները լրագրողին սպանողի ինքնությունը պարզելու համար: Վերջինս դիմակ է կրում, սակայն հստակ զգացվում է նրա բրիտանական ակցենտը:
Այս սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: