Բոլոր նրանց համար, ովքեր «Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ մրցավարի կողմնապահությունից էին խոսում


00:49 , 28 օգոստոս, 2012

էս էլ բոլոր նրանց համար, ովքեր մրցավարի կողմնապահությունից էին խոսում երեկ ու ընդհանրապես: «Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար Միգել Անխել Պերես Լասան իր՝ խաղից հետո կազմած արձանագրությունում նշել է. «Խաղի 88-րդ րոպեին մադրիդյան ակումբի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն հեռացվեց խաղադաշտից հետևյալ քայլի պատճառով. հանդիպման դադարի ժամանակ ֆուտբոլիստն ինձ հետ զրույցում իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություն՝ ուղղված իմ անձի հասցեին՝ ասելով. «Ի՞նչ ես անում, անառակի տղա»: