Շաղիկ Գեւորգյան. Ամէն «Գարուն ա» Կոմիտաս չէ (PHOTO)


23:03 , 27 օգոստոս, 2012

Ինչպէս գիտենք, վերջին ժամանակներս նորոյթ է դարձել Կոմիտաս անունը տալ տեղի անտեղի: Կոմիտասի մշակումները կատարում են ով ինչպէս կուզի: Ուրեմն սկսեմ նրանից, որ Կոմիտասը դասական կոմպոզիտոր է: Ի՞նչ է արել Կոմիտասը: Կոմիտասը ոտքով շրջել է գյուղից գիւղ, տնից տուն, երբեմն կտուրից կտուր եւ հաւաքել է երգեր, որոնք երգում էին մեր գիւղացիները, հայ գեղջուկը: Այս երգերը Կոմիտասը մշակման է ենթարկել: Մշակել է ձայնի ու դաշնամուրի համար, , ձայնի/մենակատար նկատի ունեմ/ եւ երգչախմբի համար/խմբերգեր/ եւ երգեր միայն երգչախմբի համար: Այլ մշակումներ Կոմիտասը չունի: Պէտք է նշել, որ կան երգեր, որ մշակել է եւ առանձին ձայնի համար, եւ ձայն դաշնամուր եւ երգչախմբի համար: Այս տարբերակների մէջ էլ եթէ նայենք կը տեսնենք փոքրիկ տարբերութիւններ:
Հիմա. գոյութիւն ունի երաժշտական էթիկա: Երբ երաժիշտը վերցնում ու կատարում է այս կամ այն կոմպոզիտորի ստեղծագործութիւնը պէտք է կատարի այնպէս ինչպէս որ գրուած է: Օրինակ եթէ Կոմիտասը ««Գարուն ա» երգը մշակել է ձայնի ու դաշնամուրի համար, ուրեմն այն պէտք է կատարել ճիշդ այդպէս՝ պահպանելով ռիթմը, չափը, երգելով այնպէս ինչպէս Կոմիտասն է գրել: Միայն կարող են փոխել տօնայնութիւնը , բայց ոչ երբէք ռիթմն ու չափը: Նաեւ իրաւունք չկայ աւելացնելու այլ գործիք: Այսինքն կայ իրաւունք, բայց այդ դէպքում պէտք է նշել այն անձի անունը, որ վերամշակել է այդ ստեղծագործութիւնը: Ասենք Արմէն Արմէնեանը «Գարուն ա» երգին աւելացրել է սրինգի պարտիա, այդ դէպքում պէտք է գրել «Գարուն ա» Կոմիտաս վերամշակումը՝ Արմէն Արմէնեանի:
Սա ամբողջ աշխարհում ընդունուած կարգ է, որը չգիտես ինչու չի գործում Կոմիտասի դէպքում:
Ոչ մի անգամ չեմ լսել որ ասեն Սայաթ Նովայի «Էլեգիան», բայց լսել եմ Առնո Բաբաջանեանի «էլեգիան»: Չէ՞ որ բոլորս գիտենք, որ այն գրուած է «Քանի վուր ջանիմի» հիման վրայ:
Ուրեմն . եթէ ստեղծագործութեան մէջ կատարում ես փոփոխութիւն, աւելացնում ես թէկուզ մէկ գործիք, այն արդէն դադարում է լինել տուեալ մարդու ստեղծագործութիւնը եւ դու դառնում ես վերամշակող եւ մշակմանդ ե՛ւ լաւի ե՛ւ վատի պատասխանատուն:
Կարող էք համացանցի վրա փնտրել Բեթհովէնի հինգերորդ սիմֆոնիայի պարիտուրան դաշնամուրի համար: Բեթհովէնը գրել է սիրմֆոնիա բնականաբար նուագախմբի համար եւ չի կարող լինել դաշնամուրային պարտիտուրա, բայց Բենեդետի անունը մի երաժիշտ այն մշակել է դաշնամուրի համար: Երբ փնտրէք կը տեսնէք, որ այդ պարտիտուրայի վերեւում գրուած է arrangement by Benedetti.
Ուրեմն նոյնն էլ պէտք է լինի Կոմիտասի պարագային : Եթէ «Գարուն ա» ն երգում են ռոք ժանրում, պէտք է գրուի «Գարուն ա»: