12:32 , 20 օգոստոս, 2014Panorama.am-ը գրում է.
«Իրաքի հյուսիսում տեղի է ունենում ցեղասպանություն բառիս բուն իմաստով: Դրված է եզդի ժողովրդի ոչնչացման հարցը: Այդ ամենի պատասխանատուն այն երկիրն է, որտեղ տեղի է ունենում ցեղասպանություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների հասարակական կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը:
Նա շնորհակալություն հայտնեց հայկական երկրորդ պետությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որի իշխանությունը պատրաստ է ընդունել եզդի փախստականներին: Միաժամանակ նշեց, որ Հայաստանն էլ իր վերաբերմունքն է արտահայտել եզդի ժողովրդի նկատմամբ կատարվող ցեղասպանության վերաբերյալ:
«Հայ ժողուրդը պատրաստ է օգնել եզդի եղբայրներին»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ