Ձոն՝ ոստիկանին


19:46 , 27 օգոստոս, 2012

Նայում եմ ուղիղ 

աչքերիդ՝ չկաս.

ուզում եմ բռնել

հայացքդ՝  չկաս.

նայում եմ ձեռքիդ՝

միայն մահակն է՝

կազմ պատրաստ

կանգնած՝

իջնելու գլխիս:

 

Տապարով տաշված

դեմքիդ կշարժվի՞ 

գեթ հոնքիդ ծայրը,

երբ տեսնես

մարմնիս 

կապտուկները

դու...

չէ, երբևէ: