Ռումբի պատճառով փակվել է Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը


22:52 , 19 օգոստոս, 2014

ap023883Araratnews.am-ը գրում է.

Այսօր մոտակայքում հայտնաբերված Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի պատճառով փակվել է Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Stern-ը:

Աշխատողները 500 կիլոգրամանոց բրիտանական ռումբը հայտնաբերել են օդանավակայանի հարևանությամբ գտնվող 3-րդ ավտոմայրուղու շրջանում: Ճանապարհով երթևեկությունը դադարեցվել է, ինչի հետևանքով քաղաքում հսկայական խցանումներ են առաջացել:

Փակվել է նաև օդանավակայանի թռիչքուղին, սակայն վտանգավոր գտածոյի հակառակ ուղղությամբ թռչող ինքնաթիռները շարունակում են կանոնավոր չվեթները:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ