19:56 , 19 օգոստոս, 2014
GalaTV.am-ը գրում է.
Ուկրաինական ուժայինների ու պրոռուսական ապստամբների պայքարը Դոնբասումսպառնում է վերաճել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բաց պատերազմի։ Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը աշխարհում խոշորագույն նավթարդյունահանողներից է։ Իրաքում, որը զբաղեցնում է 6-րդ տեղը սև ոսկու արդյունահանմամբ, մեկը մյուսի հետևից հաղթանակ են տանում իսլամիստները, երկրում փաստացիորեն չկա գործուն կառավարություն։ Արևմտյան Աֆրիկայում՝ մոտավորապես այնտեղ, որտեղ գտնվում է աֆրիկյան խոշորագույն նավթարդյունահանող Նիգերիան, տարածվում է Էբոլա համաճարակը։ Գազայի հատվածում, որը, ճիշտ է, չի զբաղվում նավթի արդյունահանմամբ, պատերազմ է։
«Դեռ մի քանի տարի առաջ այս կոնֆլիկտներից գոնե մեկի առկայությունը բավարար կլիներ, որպեսզի նավթի գները կտրուկ վերև բարձրանային, ինչպես եղավ, օրինակ, «արաբական գարնան» իրադարձությունների ժամանակ 2011 թ․-ին, երբ 1 բարել նավթի գինը հասավ մինչև 126 դոլարի,- գրում է Ֆրանկ Շտոկերը գերմանական Die Welt-ի էջերում։- Հիմա աշխարհում «թեժ կետերի» քանակն ավելացել է, աշխարհն առավել անհանգիստ է դարձել, սակայն նավթի գինն իջնում է»։ Դա, ինչպես նշում է հրատարակչությունը, զարմացնում է ոչ միայն շարքային նավթօգտագործողներին, այլ նաև փորձագետներին։ Հունիսի սկզբից նավթի Brent մակնիշի մեկ բարելի համար վճարում էին 115 դոլար, այժմ գինն իջել է՝ հասնելով 100 դոլարից մի փոքր ավելի եզրագծին, այսինքն՝ փաստացիորեն նախորդ տարվա նվազագույնին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ