18:00 , 27 օգոստոս, 2012
Արեւածաղիկ, չրթել, չրթողներ, չրթողների խումբ, չրթողների ազգ: Ազգս ամբողջությամբ չրթող է դարձել: Աջ ու ձախ, կին-տղամարդ, մեծ-փոքր, փողոցներում, զբոսայգիներում, մարզադաշտերում՝ բոլորը չրթում են: Ամբողջ քաղաքում՝ խանութներում, փողոցներում կամ արեւածաղիկ վաճառող են կամ չրթող:
Ռուսներին, ուկրաինացիներին տվեցինք անցանք, չրթող դարձանք...
Չրթենք, միահամուռ կեղտոտենք մեր քաղաքը: Չրթենք, թափենք, աղբ լցնենք, կեղտոտենք: Մեկ է այդ ամենի համար բոլորս քավության նոխազ ունենք՝ իշխանությունները, քաղաքապետարանը, նրանք են մեղավոր, որ քաղաքը կեղտոտ է...